15/10/2020 16:08
ՀՀ դատախազությունն ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելու թուրք-ադրբեջանական ուժերին աջակցող վարձկանների ինքնությունը. Վահե Հարությունյան
Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածք սկսել է դրսևորվել դեռևս այս տարվա հուլիս ամսից: Այն շարունակվում է մինչ օրս, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:
«Այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքու Հայաստանում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել՝ 3 քաղաքացի, որից մեկն՝ անչափահաս: Ինչպես նաև սպանվել են 5 զինծառայողներ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 11 զինծառայողներ, որոնք, իդեպ, մարտական գործողություններում ոչժրևէ կերպ ներգրավված չեն եղել:
Հակառակորդի կողմից թիրախավորվել են ՀՀ մի շարք բնակավայրեր, ԱԹՍ-ներով հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր, որտեղ ամենևին տեղակայված չեն զինվորական օյեկտներ», - ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց՝ տարբեր քրեական գործերի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործընթացներ՝ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով: Այս գործընթացների շրջանակնեորւմ ՀՀ դատախազությունն ակտիվ համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելու թուրք-ադրբեջանական ուժերին աջակցող վարձկանների ինքնությունը և կանխարգելելու վերջիններիս մուտքը տարածաշրջան: