15/10/2020 16:27
18 օր շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց. Գարիկ Մովսեսյան
18 օր շարունակվող մարտական գործողությունների ընփացքում հայկական կողմը խոցել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:
Նա միաժամանակ հավաստիացրեց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ՝ պատշաճ կատարելով օդային սահմանների պահպանությունը:
Ասուլիսին ներկա, ՀՀ վաչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն իր հերթին հավաստիացրեց, որ ՀՕՊ համակարգը գործում է շատ ճիշտ. դա են ապացուցում նրա կողմից ծավալած աշխատանքների արդյունքները:
Հարցին՝ ինչի՞ է հասել թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն այս օրերի ընթացքում, վարչապետի խորհրդականը պատասխանեց՝ «այն չի հասել իր հիմնական մի շարք նպատակներին»: