օր
ամիս
տարի
Նոյեմբերի 15,
Ուրբաթ
16/10/2020 10:32
Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի. Հովհաննիսյան
Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են:
16/10/2020 10:27
Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Բերդաշենի ուղղությամբ, հրետակոծվել են Տող, Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
16/10/2020 10:26
Արագածոտնի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
16/10/2020 10:17
«Նա մարդ էր, հերոս ծնվել էր». Հուշեր՝ զոհված գնդապետ Վահագն Ասատրյանի մասին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ՝ գնդապետ Ասատրյանին հետմահու շնորհվել է ՀՀ ազգային հերոսի կոչում։
16/10/2020 10:10
Վերջին մեկ օրում Ադրբեջանն ունեցել է 120 զոհ. ընդհանուր՝ 5959 զոհ
Ընդհանուր՝ խոցվել է հակառակորդի 181 ԱԹՍ։
16/10/2020 09:56
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է` անվտանգության նկատառումներից ելնելով
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
16/10/2020 09:50
«Փաստ». ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչները ոչ մի լուրջ դիտարկում ու կարծիք չեն հնչեցնում
Այսօր նախատեսվում է բողոքի ձայն բարձրացնել ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում, Շուշիում և իր աչքերով տեսնել, թե ինչպես է ավերված Ղազանչեցոց եկեղեցին:
16/10/2020 09:46
«Իրատես». Մեկ գիշերում ռուսաֆոբից «անհուսալի» ռուսասեր դառնալը պայմանավորված է իշխանության հրահանգով
Սակայն վերջիններս այնքան են իրենց նոր դերին հավատացել, որ հիմա էլ նրանց Ռուսաստանից «պոկել» չի լինում:
16/10/2020 09:43
«Փաստ». Ադրբեջանում հասունանում են մեծ դժգոհություններ. ավելի քիչ շարքային ադրբեջանցիներ են ցանկանում պատերազմել
Սովորական քաղաքացիական անձինք չեն ցանկանում զոհվել իրենց նախագահի համար: Նրանք ուզում են ապրել, աշխատել և դաստիարակել իրենց երեխաներին: Եվ նրանք չեն ցանկանում, որ երեխաները իրենց հայրերին այցի գան գերեզմաններում:
16/10/2020 09:41
«Փաստ». Պատերազմները փոխվել են, դարձել տեխնոլոգիական. ձեռնամարտերն ու հետևակային պայքարն անցյալում են
Բարձր տեխնոլոգիական զենքը կարող է ճանաչել հակառակորդին, կարող է բարձրացնել կրակող զենքի նշանառության մակարդակը, սեփական կապի միջոցները դարձնել անառիկ, իսկ հակառակորդինը՝ հեշտությամբ խոցելի:
16/10/2020 09:39
«Հրապարակ». Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են խաղաղապահների տեղակայմանը
Պատերազմի դադարեցման ուղիներից մեկը, անշուշտ, խաղաղապահների տեղակայումն է Արցախում, ինչին այնքան դեմ են որոշ քաղաքական շրջանակներ ու գործիչներ։
16/10/2020 09:37
«Ժողովուրդ». Խաղաղապահների տեղակայման հարցը նույնպես հեշտ լուծվողներից չէ
Խաղաղապահների կազմը, կարգավիճակն ու հնարավորությունները կախված են այն համաձայնագրից և վստահությունից, որ կողմերը կունենան:
16/10/2020 09:32
Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև
Կոչ է անում կառավարությանը՝ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին, դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության, աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին:
16/10/2020 09:14
Ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել. Հովհաննիսյան
Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ: