16/10/2020 15:23
Հոկտեմբերի 17-18-ին տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթները, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից:
Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:
Հարավկովկասյան երկաթուղին հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: