16/10/2020 16:25
Սարկոզին մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու համար
Ֆրանսիական ֆինանսական հանցագործությունների դատախազությունը ուրբաթ հայտնել է, որ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել անցած երկուշաբթի մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո։
Դատախազության տվյալներով՝ Սարկոզին մեղադրվում է հանցավոր համայնք ստեղծելու համար: Ֆրանսիայի պատմության մեջ, ինչպես պարզաբանել է BFM հեռուստաալիքը, առաջին անգամ է նման մեղադրանք առաջադրվում երկրի նախկին նախագահին։
Այս գործով սա Սարկոզիի դեմ չորրորդ մեղադրանքն է:
Առաջին անգամ Լիբիայի իշխանությունները հայտարարել էին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին 2011-ի մարտի սկզբին: Մասնավորապես, Մուամմար Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, «Euronews»-ին տված հարցազրույցում, Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահից պահանջել է ընդունել Լիբիայի կառավարությունից ֆինանսական օգնություն ստանալու փաստը:
Սարկոզին զբաղեցնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2007-ից 2012 թվականներին: