16/10/2020 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1465 դեպք, մահերի թիվն ավելացել է 13-ով
Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 61 460 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1465-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 47 541 (+422) մարդ, այս պահին բուժվում է 13 919-ը (+2400):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1370 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1056-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 313 (+0):
Մեկ օրում մահացել է 13 մարդ: