16/10/2020 19:10
Զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը
Արցախում հերոսաբար զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Կարեն Արարատի Գրիգորյան,
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ
Ցավակցում ենք Արցախի մեր գործընկերներին, Կարենի հարազատներին ու մտերիմներին:
Երազանքդ կկատարվի, սիրելի Կարեն. քո ու մեր հայրենիքը կապրի ազատ ու անկախ, խաղաղ ու անվրդով:
Հանգչիր խաղաղությամբ:
Փառք իրենց պարտքը կատարելիս զոհված մեր բոլոր նվիրյալներին»,- գրել է Գոռ Աբրահամյանը: