16/10/2020 20:36
Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է. նա ժպտում է
Մարտունիում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։
«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը», - գրել է նա: