16/10/2020 14:02
Իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է. Արման Եղոյանը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։ Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն», - գրել է պատգամավորը։