16/10/2020 18:36
Իրանն իր տարածքը պատահական հրետակոծելուց հետո Հայաստանին և Ադրբեջանին կրկին զգուշացրել է
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրանական տարածքի պատահական հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, Հայաստանին և Ադրբեջանին կրկին զգուշացրել է:
«Եթե նման հրետակոծությունը կրկնվի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», - հոկտեմբերի 16-ին Թվիթերում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն՝ չներկայացնելով մանրամասները:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանի երկու գյուղերի վրա տասը հրթիռ է ընկել՝ ավերելով շինություն, վիրավորելով մեկ մարդու, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական պաշտոնյային: