16/10/2020 17:30
Այն պահին երբ մեր բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները. Արմեն Մուրադյան
Այն պահին երբ մեր Բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Աշխարհ՝ իրականությունը սա է», - նշել է նա:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորին, որը գերի է վերցվել Արցախի պաշտպանության բանակի կողմից, հայ բժիշկներն ավելի վաղ վիրահատել էին։
Սրան զուգահեռ, երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները գնդակահարում հայ երկու ռազմագերիներին։