16/10/2020 11:47
Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ45+300-կմ53+000 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ‚ ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը հոկտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 26-ը փակ կլինի երթևեկության համար։
Թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կիրականացվի Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-(Մ-3) հանրապետական նշանակության ավտոճանապարհով: Ներքին ճանապարհները (դեպի գյուղեր) բաց կլինեն տեղի բնակիչների համար:
Պատճառվող անհարմարությունների համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։