16/10/2020 15:16
Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությանը վերաբերող հարցեր՝ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ։ Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման մասին պայմանագրի վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության թեման... Համապատասխան տեղեկատվությունը ներկայացրել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը», - ասաց Պեսկովը:
Նրա խոսքով՝ «հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա իրավիճակի վերաբերյալ»:
Մասնակիցները նաև խոսել են Ռուսաստանի ներքին օրակարգի արդի հարցերի շուրջ: