16/10/2020 18:11
Ակնկալում եմ՝ մեր դատարանների միջև հարաբերությունները ևս կզարգանան արդյունավետ համագործակցության ոգով. ՌԴ ՍԴ նախագահը շնորհավորել է Արման Դիլանյանին
Արման Դիլանյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորագիր է հղել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Իմ և իմ գործընկերների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Ակնկալում եմ, որ մեր դատարանների միջև ձևավորված հարաբերությունները այսուհետ ևս կզարգանան արդյունավետ համագործակցության ոգով»:
Պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը շնորհավորական հեռագրի համար և հույս է հայտնել, որ երկու դատարանների միջև երկարամյա գործակցությունն անշեղորեն կամրապնդվի և կընդգրկի իրավական համագործակցության ամբողջ շրջանակը: