16/10/2020 14:48
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ին կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: