16/10/2020 14:15
Թուրքիան տարածաշրջանում ագրեսիայի, ապակայունացման «ընդհանուր հայտարարն» է. Հունաստանի ԱԳ նախարար
Այն, ինչ անում է Հունաստանը, ընդհանուր ըմբռնման համայնք ստեղծելն է այն երկրների միջև, որոնք միևնույն արժեքներն ունեն տարածաշրջանում՝ կայունություն, խաղաղություն, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը:
«Մենք դա չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ: Դա համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյուներն են», - մեկնաբանեց Հունաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը:
Դիմելով Թուրքիային՝ նա ասաց, որ ուրախ կլինեին, եթե Թուրքիան կիսեր այդ արժեքները.
«Հույս ունենք, որ այն վաղ թե ուշ այդ համայնքի անդամ կդառնա: Բայց, ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան հիմա այդ փաստարկների հակառակ կողմում է»:
Նա բարձրաձայնեց, որ Թուրքիան տարածաշրջանում ագրեսիայի, ապակայունացման «ընդհանուր հայտարարն» է: