16/10/2020 10:27
Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Բերդաշենի ուղղությամբ, հրետակոծվել են Տող, Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները, հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։