16/10/2020 15:11
Արցախում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34. Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակչությանը։
«Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Մարտունու Կարմիր շուկա համայնքը` այնտեղ կիրառելով «Սմերչ» կասետային ռումբ։ Արդյունքում ևս մեկ մարդ է զոհվել։ Կա նաև մեկ վիրավոր: Այսպիսով, խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը դարձել է 34, կա 2 սպանված գերի», - թվիթերի իր էջում գրել է Բեգլարյանը: