16/10/2020 13:04
Ֆրանսիացի քսան պատգամավոր հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օգտին
Մոտ քսան պատգամավոր պահանջել է, որպեսզի Ֆրանսիան «անհապաղ ճանաչի» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Երկիրը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի զինված բախումների կենտրոնում, հայտնում է lefigaro.fr-ն:
Ազգային ժողով ներկայացված բանաձևում պատգամավորներ Ֆրանսուա Պուպոնին և Գի Թեսիեն կառավարությանը հորդորում են «անհապաղ սկսել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար»: