17/10/2020 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1540 դեպք, մահերի թիվն ավելացել է 11-ով
Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 63 000 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1540-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 47 925 (+384) մարդ, այս պահին բուժվում է 13 694-ը (+1145):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1381 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1067-ի (+11), իսկ այլ պատճառներով՝ 314 (+0):
Մեկ օրում մահացել է 11 մարդ: