17/10/2020 23:22
Ֆրանսիայի միջնորդությունից հետո Ղարաբաղում հայտարարվել է զինադադար. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական զինադադարի մասին պայմանավորվածությունները:
«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդությունից հետո: Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմերի կողմից», - ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, հաղորդում է РИА Новости-ն: