17/10/2020 15:59
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ողջ են. նրանք հոսպիտալում են ու քիչ առաջ զանգահարել են ծնողներին
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ողջ են: Նրանք հոսպիտալում են ու քիչ առաջ զանգահարել են ծնողներին, ասված է փաստաբան Սիրանուշ Սահակյանի ու իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հայտարարությունում:
«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։
Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։
Միևնույն ժամանակ, Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»: