17/10/2020 11:34
Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին իրեն Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկվելու համար
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի ընդգրկումը Ադրբեջանի «սև ցուցակում» խորհրդանշում է այն փաստը, որ երկիրը չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Միլոնովը հայտարարել է FAN-ի հետ բացառիկ հարցազրույցում:
Պատգամավորը հեգնանքով շնորհակալություն է հայտնել Բաքվին նման որոշման համար, քանի որ նա չի ցանկանում հայտնվել մի երկրի սպիտակ ցուցակներում, որոնք «թուրքական անօդաչու սարքեր են ուղարկում սպանելու կանանց, երեխաներին, ռմբակոծելու խաղաղ քաղաքները»:
Միլոնովն ընդգծել է, որ ոչ մի քաղաքակիրթ պետություն, որը փորձում է դառնալ համաշխարհային հանրության անդամ, չպետք է իրեն այդպես պահի:
«Նրանք կարող են ինձ ցմահ ընդգրկել այս ցուցակում, գլխավորն այն է, որ նրանք զոհվածների ցուցակում խաղաղ բնակիչներ չներառեն: Եվ դա հենց այն է, ինչ նրանք անում են», - ասել է Պետդումայի պատգամավորը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից նման գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և դրանք ձեռնտու են միայն նրանց, ովքեր «չեն ցանկանում խաղաղություն այս երկրի վրա»: