17/10/2020 14:13
Արցախի խորհրդարանի նախագահը քաղաքաշինությանն առնչվող խնդիրներ է քննարկել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի հետ
ԱՀ խորհրդարանաի նախագահ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանի, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ։
«Քննարկել ենք սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակը, այդ համատեքստում քաղաքաշինությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությունները», - գրել է նա։