17/10/2020 12:20
Իրանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի նախաձեռնությանը
Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «Интерфакс»-ը:
Ըստ նրա` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նույնպես պատշաճ կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդության ձևաչափը՝ որպես երաշխավոր երկրներ, Աստանայի ձևաչափի օրինակով:
«Կամ այլ մոդելներ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև որոշակի համադրություն և այլ առաջարկներ», - հավելել է դիվանագետը՝ նշելով, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման և քննարկման: