17/10/2020 11:10
ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի կարող է արտակարգ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:
«Ղարաբաղի հարցով փակ խորհրդակցությունները նախատեսված են երկուշաբթի, ժամը 15:00-ին», - ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք նախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, խնդրել են հրատապ քննարկում անցկացնել:
Այլ մանրամասներ նա չի նշել: