17/10/2020 13:08
Մոսկվան արձագանքել է Ղրիմի «բռնակցման» մասին Էրդողանի խոսքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Ղրիմը որպես ռուսական տարածք չճանաչելու մասին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն: Այս կարծիքը Telegram-ի իր ալիքում հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը:
«Զելենսկու հետ բանակցություններից հետո, Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ միասին «աջակցել Ղրիմի թաթարներին» (և ինչպես է նա նրանց «աջակցում», բոլորը շատ լավ գիտեն)… Էրդողանն ունի իր օրակարգը: Որևէ «միության» մասին անգամ խոսք չի կարող գնալ», - գրել է սենատորը:
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան լիակատար համաձայն է այս կարծիքի հետ:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին», ներառյալ՝ Ղրիմը, չեն կարող որևէ կերպ ազդել այս տարածաշրջանի Ռուսաստանի մաս լինելու վրա:
Նա ընդգծել է, որ հենց Թուրքիայի առաջնորդի հենց այդպիսի հայտարարություններն են, որ հստակ ցույց են տալիս նրա՝ որպես Ռուսաստանի գործընկերոջ, «հուսալիությունը»: Չեպան կարծում է, որ Էրդողանի դիրքորոշումը Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում և թելադրված է ակնթարթային նկատառումներով: