17/10/2020 18:39
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են
Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում հիմնովին համընկնում են, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
«Քիչ դեպքեր կան, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են, երբ մենք կողմերին կոչ ենք արել զսպել, դադարեցնել կրակը, առաջին հերթին կրակը՝ ամբողջ զրույցը դիվանագիտական ալիք տեղափոխելու կոչով: Ճիշտ է, կան որոշ նրբություններ, բայց մենք սկզբունքորեն աջակցում ենք գործընթացին, որը կողմերին պետք է տանի դեպի խաղաղ ճանապարհ», - ասել է Անտոնովն՝ ընդգծելով, որ դա հաճելի անակնկալ էր: