17/10/2020 01:11
Անհայտ անձը Փարիզի արվարձանում ուսուցչի է գլխատել (Տեսանյութ)
Անհայտ անձը Փարիզի մոտակայքում գլխատել է ուսուցչի, գրում է AFP-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին: Կասկածյալին գնդակահարել են ոստիկանության աշխատակիցները:
Նշվում է, որ ներկայումս ընթանում է հակաահաբեկչական քննություն:
Ինչպես գրում է գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներիին, զոհը դպրոցում ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Բացի այդ՝ իրավապահ մարմինների աղբյուրը պարզաբանել են, որ հանցագործը վանկարկել է իսլամիստական կարգախոսներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է հանցագործության վայր, հայտնում է BFMTV-ն:
Գլխատված պրոֆեսորը «իսլամիստական ահաբեկչության» զոհ է դարձել, հայտարարել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ տղամարդը սպանվել է, քանի որ «սովորեցնում էր խոսքի ազատություն»:
Ըստ РИА Новости-ի՝ Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը ներկայումս ստուգում է ենթադրյալ հանցագործի Ռուսաստանի քաղաքացիության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները:
Սեպտեմբերին անհայտ անձը դանակահարել էր անցորդներին՝ «Charlie Hebdo»-ի նախկին շենքի մոտ:
Միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել էր, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր: