17/10/2020 01:18
Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա, Բաքուն անտեսել է Ռուսաստանի նախաձեռնությունը
Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը, «Интерфакс»-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Երևանը դրական է արձագանքել Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը և ՊՆ ներկայացուցիչներին ուղարկել է Մոսկվա՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Բայց, մեր տեղեկություններով՝ Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այդ հանդիպմանը: Դա նշանակում է, որ Բաքուն, փաստորեն, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժում է Ռուսաստանի նախաձեռնությունը», - ասել է Գևորգյանը:
Նրա խոսքով, Երևանում կարծում են, որ Թուրքիան չի թույլատրել, որպեսզի Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները այցելեն Մոսկվա։