17/10/2020 15:22
«El Pais».Ղարաբաղյան հակամարտությունը կարող է ազդել Վրաստանի և Ադրբեջանի անկախության վրա
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է ազդել ոչ միայն Հայաստանի վրա: Բացասական հետևանքները կարող են տարածվել Եվրոպայի վրա՝ սպառնալով նրա էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի անկախությանը: Նման եզրակացություններ է արել «El Pais» իսպանական հրատարակության սյունակագիրը:
Հեղինակը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում արժե խոսել ոչ միայն ռազմական բախման, այլև էներգետիկ վեճի մասին: Հոկտեմբերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի և Հարավկովկասյան գազատարի (SCP) կողմից ստեղծված էներգետիկ միջանցքի վրա հարձակման համար:
Դրանք զուգահեռ են Կասպից ծովի երկայնքով դեպի Թուրքիա և անցնում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի տարածքով: Ավելին՝ հատվածներից մեկը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին:
Եթե լարվածությունը չնվազի, նավթատարին և գազատարին վնասելու հավանականությունը մեծանում է: Հետևաբար, խափանվելու է Եվրոպա նավթի և գազի մատակարարումը: Դա դժվար թե ազդի Եվրոպայի էներգետիկ անկախության վրա, քանի որ այժմ ԵՄ-ն հեղեղված է էժան քատարական գազով, բայց դա հարված կհասցնի Ադրբեջանի և Վրաստանի տնտեսություններին, որոնք տարանցումից մեծ եկամուտներ ունեն: