17/10/2020 11:52
Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի վարչությունը դատապարտում է Արցախի բնակչության վրա հարձակումները
Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի վարչությունը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ծավալվող մարտերին, որոնք, չնայած տեղի են ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն չափազանց և անմիջական կարևորություն ունեն շատերի համար մեր համայնքում: Այս մասին ասվում է Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի վարչության հաղորդագրության մեջ:
«Մենք լսում և հասկանում ենք: Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որևէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:
Մենք ականատեսն ենք և դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության ընդհանուր պահանջով»,- նշվում է հաղորդագրության մեջ: