17/10/2020 10:46
Ֆրանսիայում ահաբեկչության գործով ձերբակալվել է չորս մարդ
Ֆրանսիայի ոստիկանությունը մայրաքաղաքային շրջանում ձերբակալել է չորս մարդու, այդ թվում՝ անչափահասի, ուսուցչի վրա հարձակման գործով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով դատական իշխանությունների աղբյուրին:
Բոլոր ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ: Նրանք հանցագործության վայրում ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարված ահաբեկչի հարազատներ են:
Ուրբաթ երեկոյան ուսուցիչը հարձակման է ենթարկվել Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում (Իլ-դե-Ֆրանս շրջան) այն դպրոցի մոտ, որտեղ դասավանդում էր պատմություն: Հարձակվողը կտրել է նրա կոկորդը: Հանցագործը փորձել է սպառնալ դեպքի վայր ժամանած ոստիկաններին, սակայն գնդակահարվել է: