17/10/2020 13:34
Ֆրանսիայում ահաբեկչության գործով ձերբակալվել է 9 մարդ
Ֆրանսիայում ևս հինգ մարդ է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, ընդհանուր առմամբ՝ կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ France-Presse-ը հաղորդել էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:
Ուրբաթ երեկոյան ուսուցիչը հարձակման է ենթարկվել Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում (Իլ-դե-Ֆրանս շրջան) այն դպրոցի մոտ, որտեղ դասավանդում էր պատմություն: Հարձակվողը կտրել է նրա կոկորդը: Հանցագործը փորձել է սպառնալ դեպքի վայր ժամանած ոստիկաններին, սակայն գնդակահարվել է: