18/10/2020 13:14
Տասնյակ իսրայելցիներ Երուսաղեմում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին
Տասնյակ իսրայելցիներ շաբաթ շարժվել են դեպի Երուսաղեմի Կնեսետ՝ իրենց բողոքն արտահայտելու ադրբեջանա-հայկական հակամարտությունում Ադրբեջանի հետ Իսրայելի պաշտպանական համագործակցության վերաբերյալ:
Հայամետ ցուցարարները շարժվել են դեպի Երուսաղեմ` հայկական դրոշը կազմող կարմիր, կապույտ և նարնջագույն մեքենաների երկար շարասյունով:
Իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ադրբեջանին, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է հայկական ուժերի դեմ, միջազգային քննադատության է արժանացել:
Հայաստանի կողմնակիցները մեղադրում են Իսրայելին Ադրբեջանի քաղաքականությանը մասնակցելու և անօդաչու թռչող սարքեր գիտակցաբար վաճառելու համար, որոնք օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար: