18/10/2020 11:09
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1694 դեպք, մահերի թիվն ավելացել է 16-ով
Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 64 694 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1694-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 48 104 (+179) մարդ, այս պահին բուժվում է 15 193-ը (+1499):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1397 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1081-ի (+14), իսկ այլ պատճառներով՝ 316 (+2):
Մեկ օրում մահացել է 16 մարդ: