18/10/2020 16:10
Քննարկվելու են Ադրբեջանի ոճրագործությունները միջազգայնացնելու ուղղությամբ անելիքնրը. Արցախի ՄԻՊ-ը կհանդիպի ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի)՝ ժամը 16:00-ին, Երևանում կկայանա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Բեգլարյանը:
«Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ», - գրել է նա: