19/10/2020 13:20
Հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի փաստով երեկ կրկին դիմել ենք Եվրոպական դատարան. Եղիշե Կիրակոսյան
Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում հրապարակված տարբեր տեսանյութերի առկայությունը՝ երեկ կրկին դիմել ենք Եվրոպական դատարանին: Այդ տեսանյութերում հստակ երևում են ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների անարգման, գլխատումների դրվագներ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Դիմել ենք Եվրոպական դատարան՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով: Դատարանի կողմից առաջիկա օրերին պատասխան ենք ակնկալում: Հուսանք, որ այն կլինի դրական: Իհարկե, սա բարդ պրոցես է, պատերազմական գործողություններ են ընթանում, սակայն կարծում եմ՝ հիմա և հետո էլ այդ քայլերը շատ կարևոր են լինելու», - ասաց բանախոսը: