19/10/2020 17:33
Հոկտեմբերի 17-ին Մարտունիում հրթիռակոծության հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել. ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով` հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը։
ԱՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 37 խաղաղ բնակիչ, մարմնական վնասվածքներ ստացել ընդհանուր առմամբ 116 մարդ։