19/10/2020 14:30
ԱՄՆ Կոնգրեսից Ղարաբաղի պատճառով կոչ են անում ՆԱՏՕ-ից հեռացնել Թուրքիային
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև, որը կոչ է անում բացառել Թուրքիային ՆԱՏՕ-ից: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Հաբարդն է (ԱՄՆ ժողովրդավարական կուսակցություն) առաջ քաշել բանաձևի նախագիծը:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում: Նշվում է նաև, որ Անկարան ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերում ներգրավել է «Իսլամական պետության» (ԻՊ, ԴԱԻՇ՝ Ռուսաստանում արգելված) և այլ ահաբեկչական խմբավորումների գրոհայինների:
«Եվ դա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների միջոցով», - ընդգծել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:
Գաբարդն իր գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Կանադան նախկինում որոշել էր դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային՝ հաշվի առնելով դրանց հնարավոր օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում: