19/10/2020 15:52
Լավրովը հորդորել է վերջ տալ իրավիճակի սրմանը Ղարաբաղի շուրջ
Անհրաժեշտ է վերջ տալ առճակատման հռետորաբանությանը և ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Լավրովը նշել է, որ ԵԽ քարտուղարության իր գործընկերներին տեղեկացրել է, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում իրավիճակը Ղարաբաղում և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
«Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը, ինչը մեծ ջանքեր չի պահանջում, անհապաղ դադարեցնելն է հակամարտության հռետորաբանության սրումը ինչպես կողմերի, այնպես էլ՝ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով: Սա ոչ մի մեծ ջանք չի պահանջում: Հաջորդ բացարձակ անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկվի առճակատման հռետորաբանության ավարտին զուգահեռ, դադարեցնել ռազմական գործողությունները և քաղաքացիական թիրախների դեմ հարվածները», - ընդգծել է նախարարը: