19/10/2020 19:19
Վարդենիսում հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը կայունացել է
Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան», - գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակը: