19/10/2020 21:39
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։
Ըստ Politico կայքի, Պոմպեոն ուրբաթ առավոտյան կհանդիպի Ջեյհուն Բայրամովի, այնուհետև՝ Զոհրաբ Մնացականյանի հետ:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հաստատեց միայն տեղեկությունը, որ ԱԳ նախարարը հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ։