19/10/2020 14:09
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը Թուրքիայի հետ շփվումներում բարձրացնում է ԼՂ հակամարտությանը Սիրիայից վարձկանների հարցը
Ռուսաստանը թուրք գործընկերների հետ շփման ընթացքում քննարկում է Սիրիայից և Լիբիայից վարձկանների՝ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցության հարցը, Մոսկվան ընդգծում է հակամարտության մեջ նրանց ներգրավվածության անընդունելիությունը, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Այո, մենք քննարկում ենք բոլոր խնդիրները», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունը խորհրդակցության ընթացքում արտահայտում է իր դիրքորոշումը, որ վարձկանների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին անընդունելի է, Բոգդանովը պատասխանեց. «Իհարկե, բնականաբար»: