19/10/2020 13:14
Անդրբայկալում «Ցուգոլ» զորավարժարանում ՌԴ-ն մարտական կրակի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Անդրբայկալյան երկրամասում տեղակայված Արևելյան ռազմական շրջանի համազորային միավորման մոտոհրաձգային միավորումը «Ցուգոլ» զորավարժարանում մարտական կրակի կիրառմամբ գումարտակային տակտիկական զորավարժությունների է մասնակցել (ԳՏԶ):
«Վերահսկողական ստուգման շրջանակում ԳՏԶ-ն անցկացվում է բոլոր աստիճանների հրամանատարների արհեստավարժության գնահատման նպատակով, հատուկ ուշադրություն է դարձվել ենթակա ստորաբաժանումների կրակի կառավարման մեթոդաբանական հմտությանը», - հայտնել է ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 19-ին:
Մոտոհրաձգային միավորման զինծառայողները բարձրացվել են ուսումնական տագնապի ազդանշանով և շարժվել դեպի հակառակորդի դիվերսիոն խմբերի գործողությունների պայմաններում կենտրոնացման շրջան:
Զորավարժությանը մասնակցել է ավելի քան 350 զինծառայող, նաև կիրառվել է մոտ 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: