19/10/2020 13:37
Հայաստան հասավ ևս մեկ ինքնաթիռ՝ հումանիտար բեռով. Արշամյան
Հայաստան հասավ ևս մեկ ինքնաթիռ՝ հումանիտար բեռով, ֆեյսբուքում տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
ԱՄՆ արևմտյան ափից այն կազմակերպել էր «ArmeniaFund»-ը, բեռը եկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»։ Նա շնորհակալություն է հայտնել Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ թռիչքի կայացման համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության՝ դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել, քանի որ Թուրքիան հրաժարվել էր տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար: