19/10/2020 18:43
Մի «պտղունց» ժպիտ ու մի մեծ «չափաբաժին» հույս. ժենգյալով հացերը՝ թիկունքին, հասույթը՝ սահմանին (Տեսանյութ)
Մի «պտղունց» ժպիտ ու մի մեծ «չափաբաժին» հույս և լավատեսություն. արցախցի տիկին Արմինեի ժենգյալով հացի բաղադրատոմսը, այսպես ասած, թանձրացական բաղադրիչներն են՝ չափաբաժնի որոշակի փոփոխությամբ: Պատերազմ է՝ ժպիտի չափն ինքնաբերաբար է պակասել: Մնացած ամեն ինչ նույնն է, ինչպես ավանդականի դեպքում:
Ժենգյալով հացերն այս օրերին Հայաստան եկած արցախցի Արմինեն թխում ու այդպես՝ տաք-տաք վաճառում է տեղում՝ Երևանի Աբովյան փողոցի վրա: Մեկ հատը 600 դրամ է, բայց գումարը գրպանը չի դնում: Գնորդները փողն արկղի մեջ են դնում. հավաքվածը հիմնադրամի հաշվեհամարին է ուղարկելու:
Արմինեն ասում է՝ այդ աշխատանքով հայրենիքին օգնելուն զուգահեռ նաև ինչ-որ չափով «ցրվում» է ծանր մտքերից: Բայց երեկոյան տուն հասնելուն պես օրվա լուրերն է ընթերցում:
Մանրամասները՝ տեսանյութում։