20/10/2020 23:10
Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը
ՈւԵՖԱ-ն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով արգելել է Հայաստանի ու Ադրբեջանի ակումբների և հավաքականների միջև հանդիպումների անցկացումը՝ մինչև հետագա ծանուցումը, ասվում է միության կայքում:
ՈւԵՖԱ-ն կարծում է, որ ներկայումս այդ երկրներում միության հովանու ներքո հանդիպումներ անցկացնելու պայմանները չեն պահպանվում, ասվում է հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաները, ներառյալ իրենց համապատասխան ակումբները, պետք է առաջարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո տնային հանդիպումների այլընտրանքային վայրեր:
Այս որոշումը չի ազդի Բաքվում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումներ անցկացնելու ծրագրերի վրա: