20/10/2020 22:13
Իրավիճակը կայուն և վերահսկելի է. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ: Ավելի դաժան մարտեր են ծավալել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքը կասեցրել է հարձակողական մի շարք գործողություններ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման կետեր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ երեկոյից սկսած՝ մեր ստորաբաժանումներին հաջողվել է խոցել հակառակորդի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարներ»: Այս պահին էլ մարտերը շարունակվում են, ոչ այն նույն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին: Դրանք ունեն հստակ մարտավարություն, որը շատ լավ հասկանում ենք», - ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ ադրբեջանական փոքր դիվերսիոն խմբերը ներթափանցում են չբնակեցված բնակավայրեր, նկարահանումներ են անում՝ ազդելով սեփական հանրության, բայց ցավալիորեն՝ նաև մեզ վրա:
«Բոլոր մուտք ու ելքերը ջախջախվում են հեռահար կրակով կամ մեր այլ գործողություններով: Ես բոլորին խնդրում եմ նման լուրերը մեր դաշտ չբերել, չքննարկել: Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Որոշ գործողություններ դեռ չեն նշանակում հաջողություն», - ասաց ՊՆ ներկայացուցիչը