20/10/2020 19:40
Վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել. ՀՅԴ գործիչ
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՀՅԴ գրասենյակում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, քննարկումները շարունակվել են, փորձել են ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները:
«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ վիճակը խիստ մտահոգիչ է, անհրաժեշտ է դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնել: Գնահատականներից այս պահին զերծ եմ մնում», - ասաց նա:
Հանդիպումից դուրս եկած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ խոսելու շատ բան կա, ավելի ուշ անպայման կխոսի: